09 Ապր  2024		
		
				Վերաքննիչ հակակոռուպցիոն և Արագածոտնի մարզի դատարաններում դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ապրիլի 8-ի հրամանագրերով վերաքննիչ հակակոռուպցիոն և Արագածոտնի մարզի դատարաններում դատավորներ են նշանակվել:
Այսպես, Անի Մարտիրոսյանը և Ժենյա Մելիքսեթյանը նշանակվել են վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորներ, իսկ Ժենյա Նազարյանը՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: