• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ
30 Մրտ 2024

Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի

Այսօր երեկոյան սկսվում է Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սուրբ պատարագ: Պատարագի արարողությամբ եզրափակվում է Տիրոջ չարչարանքների շաբաթը, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը և ավարտվում Մեծ Պահքը:

 «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

29 Մրտ 2024

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 27-ի հրամանագրով Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել:

Այսպես, Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

26 Մրտ 2024

Դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 25-ի հրամանագրերով դատավորներ են նշանակվել:

Այսպես, Արթուր Մկրտչյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Վահե Ջիվանյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր, իսկ Օքսանա Դիլբանդյանը՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր:

18 Մրտ 2024

Բորիս Բախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 15-ի և 18-ի հրամանագրերով մարզերում դատավորներ են նշանակվել:

Այսպես, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ Բորիս Բախշիյանը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

08 Մրտ 2024

Ալեքսանդր Ազարյանի շնորհավորանքը մարտի 8-ի առթիվ

Սիրելի՛ կանայք, Միության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ մարտի 8 - յան այս գեղեցիկ տոնի առթիվ, որը մարմնավորում է գարուն և նոր հույսեր բերում: Այս օրը մենք սիրո, պատկառանքի և երախտագիտության տուրքն ենք մատուցում մեր կանանց, մայրերին, քույրերին և դստրերին՝ դրսևորած իմաստության և համբերատարության, հոգատարության և ջերմության համար։

Կրկին շնորհավորելով, մաղթում եմ քաջառողջություն, երկար տարիների կյանք, ընտանեկան բարեկեցություն և թող ձեզ միշտ շրջանցի հուսահատությունը:

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյան

05 Մրտ 2024

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 5- ի հրամանագրով վերաքննիչ քրեական դատարանում դատավոր է նշանակվել:

Այսպես, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Այլ հոդվածներ …

  • Несовершеннолетние в наркобизнесе: методика расследования преступлений
  • Криминалистическая наука и практика в Армении и в России
  • Դատավորներ են նշանակվել
  • Խնդիր. Ապրանքների տեղաշարժման ազատությունը
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ