• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Հայը ապրել, ապրում և ապրելու է իր պատմական բնօրրանում՝ Հայոց և Արցախ աշխարհում
24 Ապր 2023

Հայը ապրել, ապրում և ապրելու է իր պատմական բնօրրանում՝ Հայոց և Արցախ աշխարհում

Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խնկարկելու օրն է:

Մարդկության ու քաղաքակրթության դեմ գործած այդ ծանրագույն հանցագործությունն իրականացնողները պատասխանատվության չեն կանչվել, դրա հետևանքները մինչև օրս չեն վերացվել, ընդհակառակը` նույնիսկ 108 տարի անց, Թուրքիան պաշտոնապես շարունակում է իր նախնիների սերմանած ժխտողական ցեղասպան քաղաքականությունը՝ անարգելով անմեղ զոհերի հիշատակը, դրա կապակցությամբ նրանց ժառանգների մոտ առկա հիշողությունը:

Թուրքիայի հետ հնարավոր բարիդրացիական հարաբերություններ հաստատելը չի կարող կառուցվել 1915 թվականի ցեղասպանության և հետագա ջարդերի իրողությունը մոռացության մատնելու հենքի վրա, և այդ ուղին ընտրող ցանկացած իշխանություն դատապարտված է անհաջողության:

Այդ անհեռանկար քաղաքականությունը կործանարար է և բովանդակում է հայ ժողովրդին նոր ցեղասպանության ենթարկելու ռիսկեր:

Ի հեճուկս բոլոր դժվարությունների, Հայաստանի և Արցախի բնակչության առջև ծառացած գոյաբանական վտանգների՝ աշխարհասփյուռ հայությունն այսօր խոնարհվում է Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի առջև՝ այն  գիտակցմամբ, որ հայը ապրել, ապրում և ապրելու է իր պատմական բնօրրանում՝ Հայոց և Արցախ աշխարհում, իսկ հնարավոր նոր ցեղասպանությունները կանխելու գործուն միջոցը ոչ միայն 1915 թվականի Մեծ եղեռնի միջազգայնորեն ճանաչումն է, այլ նաև՝ ազգային արմատներին և գաղափարախոսությանը հավատարիմ գիտակից հասարակության, հզոր բանակի և ամուր պետության ձևավորումը:

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյան

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ