• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Uncategorised
24 Հկտ 2023

«Դատական իշխանություն». Ապրիլ-Սեպտեմբեր 2023

Ամսագրի ամբողջական համարը

1. Ռաֆայել Վարդանյան, Արմեն Շուքուրյան - «Համեմատական իրավագիտության ծագումն ու զարգացումը (պատմական զարգացման հիմ­նական ուղենիշները)», 

2. Аделина Саргсян -  "Качественное обновление юридического образования в условиях цифровой трансформации общественных отношений",

3. Арсен Кахкцян - "Источники военного права Республики Армения",

4. Կարեն Մելիքսեթյան - «Գործադիր մարմինը՝ որպես կորպորացիայի ընթացիկ ղեկավարումն իրականացնող մարմին», 

5. Գոհար Ավագյան - «Ապահովման ինստիտուտի առանձնահատկությունները վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործերով»,

6. Гайк Григорян - "Проблемы ответственности военно-политического руководства Азербайджана за геноцид армянского населения Нагорного Карабаха",

7. Մելիք Մելիքյան - «Հանցագործության պրովոկացիայի օբյեկտիվ հատկանիշները»,

8. Գևորգ Իսրայելյան - «Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունների առարկայի տեսակները և առանձնահատկությունները»,

9. Varazdat Sukiasyan - "Dialogue Between the Strasbourg Court and National Courts (Criminal Limb)",

10. Ованес Баяндурян - "Уголовно-процессуальное положение юридического лица в Республике Армения",

11. Կարապետ Սմբատյան - «Միջնորդությունները ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում»,

12. Արփի Լազարյան - «Անչափահաս դատապարտյալների հետ վարվեցողության միջազգային չափորոշիչները և դրանց կիրառման որոշ հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»,

13. Գոռ Հովհաննիսյան - «Եվրոպական իրավունք (մաս III) – հիմ­նական իրավունքների խարտիայի հիմ­նական իրավունքները»,

14. Роза Амирова - "Международные санкции в сфере банковских услуг по переводам денежных средств как форс-мажорное обстоятельство".

 

 

 

 

 

 

 

12 Մյս 2023

«Դատական իշխանություն». Հունվար-Մարտ 2023

Ամսագրի ամբողջական համարը

1. Արմեն Ասատրյան - ««Քաղաքացիական հասարակություն» կատեգորիայի իմաստավորումն իրավունքի գերակայության լույսի ներքո»,

2. Ռաֆայել Վարդանյան, Արմեն Շուքուրյան - «Ռոմանագերմանական (մայրցամաքային) իրավական ընտանիքի ընդհանուր բնութագիրը և առանձնահատկությունները», 

3. Տիրուհի Ասլանյան - «Մոր և մանկան շահերի պաշտպանության միջազգային և ներպետականիրավական նորմերի վերլուծություն», 

4. Նորայր Ավագյան - «Առանձին տեսակի վարչական վարույթների իրավականության ընդհանուր չափորոշիչները»,

5. Մանե Կարապետյան - «Աշխատանքային պայմանագրի լուծումը՝ աշխատողի կողմից զբաղեցրած պաշտոնին մասնագիտական ունակությունների անբավարարության պատճառով չհամապատասխանելու հիմքով», 

6. Лусине Тадевосян - "Проблемы обращения взыскания на заложенные исключительные правадолжника при процедуре банкротства в РА и РФ", 

7. Արա Զոհրաբյան -  «Դատական քննության ժամկետները պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության գործերով»,

8. Կարապետ Սմբատյան - «Մի քանի նկատառում­ներ՝ ՀՀ իրավական համակարգ ներդրված իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի վերաբերյալ»,

9. Մարթա Մելիքսեթյան -  «Բռնության ենթարկված երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանում­ների և խնամակալության և հոգաբարձության մարմինների համագործակցության կատարելագործման ուղիները», 

10. Ադելինա Սարգսյան -«Ժամանակակից կենսաբժշկական տեխնոլոգիաների քրեաիրավական կարգավորման անհրաժեշտության որոշ հիմ­նահարցեր Ժամանակակից կենսաբժշկական տեխնոլոգիաների քրեաիրավական կարգավորման անհրաժեշտության որոշ հիմ­նահարցեր», 

11. Ազատ Բագրատյան - «Արտավարութային փաստաթղթերի վերածվելու օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքների հեռանկարները»,

12. Նաիրա Շահինյան  - «Բացառման կանոնի բացառությունները ոչ իրավաչափ ձերբակալման համատեքստում»,

13. Արմեն Հայկյանց  - «Դատարանների կողմից օտարերկրյա օրենքի բովանդակության պարզաբանման մի քանի գործնական հարցեր»,

14. Գոռ Հովհաննիսյան -«Եվրոպական իրավունք (մաս II) – իրավունքի աղբյուրներն ու իրավաստեղծումը միութենական իրավունքում»:

27 Սպտ 2019

Դատավորների միջազգային միության 62-րդ համաժողովը Նուր-Սուլթանում

 

2019 թվականի սեպտեմբերի 15-19-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի է ունեցել Դատավորների միջազգային միության տարեկան 62-րդ համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ դատավորների միության պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են եղել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Գագիկ Խանդանյանը և Մարգարիտա Հարթենյանը:

Համաժողովի ընթացքում քննարկվել են դատավորների և դատական իշխանության անկախության ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր: Դատավորների միջազգային միության չորս ուսումնական հանձնաժողովների նախագահները ներկայացրել են ուսումնասիրված թեմաների վերաբերյալ եզրակացությունները: Մասնավորապես առաջին ուսումնական հանձնաժողովի ուսումնասիրության թեման էր «Սոցիալական մեդիան և դատական համակարգը», երկրորդ ուսումնական հանձնաժողովինը՝ «Դատավարության ֆինանսավորման մեծ ու փոքր խնդիրները», երրորդինը՝ «Լրատվամիջոցները քրեական գործերում. դատավարությունների ամբողջականության պաշտպանությունը և հաղորդակցությունը լրատվամիջոցների հետ», իսկ չորրորդինը՝ «Լայն իմաստով զգայական-բարոյական և սեքսուալ ոտնձգությունները և դրանց հետևանքներն աշխատանքային հարաբերություններում»:

Համաժողովի ընթացքում քննարկման առարկան են դարձել անդամ միությունների դատական համակարգերին առնչվող հարցերը, մասնավորապես՝ Լեհաստանի և Թուրքիայի դատական համակարգերում տիրող իրավիճակն ու այդ կապակցությամբ Դատավորների միջազգային ու եվրոպական միությունների կողմից ձեռնարկված միջոցառումները: Քննարկվել են նաև դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հիմնահարցերը, Դատավորների միջազգային միության կանոնադրության որոշ դրույթների փոփոխման վերաբերյալ հարցերը, Դատավորների միջազգային միության բյուջեին առնչվող հարցերը, Դատավորների միջազգային և եվրոպական միությունների հետագա համագործակցության շրջանակները, ինչպես նաև այլ ընթացիկ հարցեր:

Համաժողովի ընթացքում որոշվել է Դատավորների միջազգային միության հաջորդ՝ 2020 թվականի տարեկան համաժողովն անցկացնել Կոստա Ռիկայում, իսկ 2021 թվականի տարեկան համաժողովը՝ Թել Ավիվում:

 

05 Հնս 2019

slideshow test

z1z2z3z4

  • 15
  • 16
  • 17
  • 18
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ