12 Օգս 2024
Արմավիրի և Տավուշի մարզերում դատավորներ են նշանակվել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 12-ի հրամանագրերով Արմավիրի և Տավուշի մարզերում դատավորներ են նշանակվել:
Այսպես, Սերժ Ռուշանյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ Մակար Կիրակոսյանը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: