• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Բարձրագույն դատական խորհրդին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ
27 Փտր 2026

Բարձրագույն դատական խորհրդին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ

Բարձրագույն դատական խորհրդում շարունակվում է Դավիթ Հարությունյանի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա կարգապահական վարույթի նոր քննությունը, որը սկիզբ է առել 2023 թվականին դատավորի լիազորություններն  անօրինական դադարեցնելու որոշման վերացմամբ: Նշված և նախորդած համանման` դատավոր Սուրեն Անտոնյանի և դատավոր Արթուր Ստեփանյանի վերաբերյալ գործերով ԲԴԽ-ն չի կատարում Սահմանադրական դատարանի և Դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջները. նախկինում իր իսկ կայացված անօրինական որոշումները վերացնելուց հետո անգամ դատավորներին իրենց նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելուց հրաժարվելու պայմաններում, օրենքով չնախատեսված ընթացակարգերով` առանց դատավորի կարգավիճակի ու իրավունքների, երաշխիքների վերականգնման քննել է նրանց վերաբերյալ կարգապահական վարույթներ:

Նշված գործընթացներն ուղեկցվում են նաև դատական իշխանության հեղինակությանը վնասող դրսևորումներով.

2026թ. փետրվարի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամը, 2011-2023թթ. դատական համակարգը բնութագրելով «վերից վար կոռումպացված` նշանակումներից ու ազատումներից սկսած, վերջացրած դատական ակտերը գներով կայացնող»,  դատողությունների սկզբնաղբյուր կամ հիմք վկայակոչելով «միջազգային հանրությանը» և/կամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գոյություն չունեցող զեկույցները, հարց է հղել 2023 թվականին ազատ խոսքի («ԲԴԽ-ին միանձնյա և կոնսենսուսով որոշումներ կայացնելու, դատավորների լիազորությունները ապօրինի դադարեցնելու համար»)  ենթադրյալ խախտման համար կարգապահական պատասխանատվության ենթարկված դատավորին` Դավիթ Հարությունյանին, թե արդյոք նա այդ («միջազգային հանրության») գնահատականները դիտել է հարձակում դատական համակարգի նկատմամբ, թե` ոչ, և եթե` այո, ապա ինչու չի քննադատել այդ զեկույցները:

Ազատ խոսքի համար կարգապակահական պատասխանատվության ենթարկվող անձի` դատական իշխանության հասցեին վնասող անհիմն դատողություններ չկատարելու կոչին, բացարկին, նշված տեսանյութերը չհանրայնացնելու միջորդություններին Խորհուրդը 2026 թ. փետրվարի 23-ի որոշմամբ արձագանքել ու իր անդամի դատողությունները դիտել է իրավաչափ (նույնիսկ կողմնակալության տպավորության չհանգեցնող)` իբր վերջինիս խոսքը հիմնված է միջազգային զեկույցների («ԲԴԽ-ի համար ոչ հեղինակավոր») վրա` զլանալով վկայակոչել գեթ մեկը:

Նույն ժամանակահատվածում թե՛ միջազգային, թե՛ ներպետական որևէ կառույցի, կազմակերպության, «միջազգային հանրության» գնահատական (նույնիսկ ոչ հեղինակավոր կամ առավել ևս հեղինակավոր) նման եզրակացություններ չի պարունակել, (ինչի մասին է փաստում նաև ԲԴԽ որոշման ստույգ հղման բացակայությունը) և եթե անգամ այդպիսին պարունակեր,  և  դա հայտնի լիներ միայն ԲԴԽ-ին, ապա այն չէր կարող հղման հիմք ծառայել այլուրեքության ապահովման և դատական իշխանության հեղինակությանը  վնասող դատողություններ անելու համար:

Այլ կերպ ասած` Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նման գնահատականներ չեն հանդիպում որևէ հեղինակավոր միջազգային կազմակերպության զեկույցներում, այսինքն` հնչեցվածը պարունակում է փաստազուրկ ու մտացածին գնահատականներ:

Սահմանադրությամբ դատավորների անկախությունը երաշխավորող մարմինը դատավորներին մինչև 2023 թվականը պարբերաբար պատասխանատվության է ենթարկել դատական իշխանությանը վերաբերող` դատավորների անկախությունը սահմանափակող գործընթացների, ԲԴԽ-ի քննադատության` ազատ խոսքի չարաշահման մեղադրանքներով, սակայն 2026 թվականին դատական իշխանության հասցեին` ներառյալ նաև ԲԴԽ գործող դատավոր անդամների վերաբերյալ, նույն ԲԴԽ-ն թույլ է տվել այնպիսի արձանագրումներ, որոնք դուրս են ազատ խոսքի ու քննադատության սահմաններից, պարունակում են վիրավորանքի և ինստիտուտի հեղինակազրկման հատկանիշներ` հաշվի առնելով այդպիսիք ԲԴԽ ամբիոնից հնչեցնելու և այն իրենց կողմից տարածելու ու հազարավոր քաղաքացիների դիտումներ արձանագրելու հանգամանքները:

Հաշվի առնելով, որ ԲԴԽ-ն արդեն իսկ նշված գործողություններին միաձայն տվել է գնահատական, անհեռանկար է դառնում առանձին անդամների պատասխանատվության հարցի բարձրաձայնումը, այդուհանդերձ, կոչ ենք անում Բարձրագույն դատական խորհրդին հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ:

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ