• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Uncategorised >
  • Դատավորների միջազգային միության 62-րդ համաժողովը Նուր-Սուլթանում
27 Սպտ 2019

Դատավորների միջազգային միության 62-րդ համաժողովը Նուր-Սուլթանում

 

2019 թվականի սեպտեմբերի 15-19-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի է ունեցել Դատավորների միջազգային միության տարեկան 62-րդ համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ դատավորների միության պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են եղել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Գագիկ Խանդանյանը և Մարգարիտա Հարթենյանը:

Համաժողովի ընթացքում քննարկվել են դատավորների և դատական իշխանության անկախության ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր: Դատավորների միջազգային միության չորս ուսումնական հանձնաժողովների նախագահները ներկայացրել են ուսումնասիրված թեմաների վերաբերյալ եզրակացությունները: Մասնավորապես առաջին ուսումնական հանձնաժողովի ուսումնասիրության թեման էր «Սոցիալական մեդիան և դատական համակարգը», երկրորդ ուսումնական հանձնաժողովինը՝ «Դատավարության ֆինանսավորման մեծ ու փոքր խնդիրները», երրորդինը՝ «Լրատվամիջոցները քրեական գործերում. դատավարությունների ամբողջականության պաշտպանությունը և հաղորդակցությունը լրատվամիջոցների հետ», իսկ չորրորդինը՝ «Լայն իմաստով զգայական-բարոյական և սեքսուալ ոտնձգությունները և դրանց հետևանքներն աշխատանքային հարաբերություններում»:

Համաժողովի ընթացքում քննարկման առարկան են դարձել անդամ միությունների դատական համակարգերին առնչվող հարցերը, մասնավորապես՝ Լեհաստանի և Թուրքիայի դատական համակարգերում տիրող իրավիճակն ու այդ կապակցությամբ Դատավորների միջազգային ու եվրոպական միությունների կողմից ձեռնարկված միջոցառումները: Քննարկվել են նաև դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հիմնահարցերը, Դատավորների միջազգային միության կանոնադրության որոշ դրույթների փոփոխման վերաբերյալ հարցերը, Դատավորների միջազգային միության բյուջեին առնչվող հարցերը, Դատավորների միջազգային և եվրոպական միությունների հետագա համագործակցության շրջանակները, ինչպես նաև այլ ընթացիկ հարցեր:

Համաժողովի ընթացքում որոշվել է Դատավորների միջազգային միության հաջորդ՝ 2020 թվականի տարեկան համաժողովն անցկացնել Կոստա Ռիկայում, իսկ 2021 թվականի տարեկան համաժողովը՝ Թել Ավիվում:

 

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ