04 Ապր 2026
Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:
Այսօր երեկոյան եկեղեցիներում մատուցվելու է ճրագալույցի Սուրբ պատարագ: Այս արարողությամբ եզրափակվում է Տիրոջ չարչարանքների շաբաթը: Պատարագի ավարտին՝ որպես Հարության լույսի խորհրդանիշ, հավատացիալները եկեղեցիներից իրենց հետ կտանեն ճրագը:
Փրկչի հրաշափառ Հարության ավետիսի ազդարարմամբ ավարտվում է Մեծ Պահքը և սկսվում զատկական տոնակատարությունը:
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: