14 Մյս 2025
Դատավորների միության խորհրդի անդամ Արթուր Առաքելյանին պատվոգիր շնորհվեց
Արդարադատության բնագավառում երկարամյա բարեխիղճ աշխատանքի, անմնացորդ նվիրման և ունեցած ներդրման համար ՀՀ դատավորների միությունը Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր, ՀՀ դատավորների միության խորհրդի անդամ Արթուր Առաքելյանին պատվոգիր շնորհեց:
Պատվոգիրը Դատավորների միության անունից Առաքելյանին հանձնեց նույն դատարանի նախագահ Ռուստամ Մախմուդյանը: