• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանն անաչառ չի եղել
23 Հնվ 2025

Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանն անաչառ չի եղել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի լիազորությունները դադարեցված դատավոր՝ դիմումատու Սուրեն Անտոնյանի գործով որոշում է հրապարակել՝ գտնելով, որ տեղի է ունեցել արդար դատաքննության իրավունքի խախտում:

Մասնավորապես, ՄԻԵԴ-ը գտել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը​​ չի կարողացել փարատել դիմումատուի՝ Սուրեն Անտոնյանի հիմնավոր կասկածները՝ ԲԴԽ նախագահի անաչառության հետ կապված և որ դիմումատուին այդ առումով բավարար դատավարական երաշխիքներ չեն տրամադրվել։

Հիշեցնենք, որ 2023 թ. հունվարի 26-ին Բարձրագույն դատական խորհրդը՝  նախագահությամբ Կարեն Անդրեասյանի, մասնակցությամբ անդամներ՝ Հայկ Գրիգորյանի, Երանուհի Թումանյանցի, Նաիրա Հովսեփյանի, Մեսրոպ Մակյանի, Անի Մխիթարյանի, Վիգեն Քոչարյանի, Սերգեյ Չիչոյանի բավարարել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ և դադարեցրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով:

Հարկ է նշել, որ ԲԴԽ-ում գործի քննության ընթացքում Սուրեն Անտոնյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել Կարեն Անդրեասյանին՝ գտնելով, որ կարգապահական վարույթը չի կարող Անդրեասյանի կողմից քննվել անաչառ, քանի որ ԱՆ Գրիգոր Մինասյանի հետ գտնվել է տնտեսական և ֆինանսական կապի մեջ, որը, սակայն, մերժվել էր:

Այսպիսով, որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից:

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ