20 Մրտ 2023
Ստեփան Միքայելյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 20-ի հրամանագրով դատավոր Ստեփան Միքայելյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
«Իրավագիտության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Ստեփան Կարոյի Միքայելյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում»,- նշվում է հրամանագրում: