• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Դատավորների միության անդամ դատավորներին
28 Մրտ 2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Դատավորների միության անդամ դատավորներին

 
Մարտի 27-ին ՀՀ դատավորների միության անդամ դատավորներն ուխտավորաբար այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Սուրբ Գայանե վանքում մասնակցելու Մեծ պահքի Դատավորի կիրակիի Սուրբ Պատարագի արարողությանը: 
Հավարտ Սուրբ Պատարագի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունել է Դատավորների միության անդամներին՝ գլխավորությամբ միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի:
Պարոն Ազարյանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, նշել է, որ ՀՀ դատավորների միության անդամներով համախումբ Դատավորի կիրակիին առաջին անգամն են ուխտավորաբար այցելում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Միության նախագահը նաև հույս է հատնել, որ իրենց այս ուխտագնացությունը կդառնա գեղեցիկ ավանդույթ:
Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքներն է փոխանցել ներկաներին և, անդրադառնալով օրվա խորհրդին, նկատել, որ դատավորի առաքելությունը պետք է ուղեկցվի Աստծո նկատմամբ երկյուղով և մարդկանց հանդեպ բարձր պատասխանատվությամբ:
Այս առիթով Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ դատավորներն իրենց ծառայության համար ուղենիշ կդարձնեն ավետարանական այն ճշմարտությունը, թե օրենքն է մարդու համար և ոչ թե մարդը՝ օրենքի:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է նաև դատավորների հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ Դատավորների միության և Մայր Աթոռի հետագա գործակցության հեռանկարներին, Հայաստանում ու Արցախում առկա մարտահրավերներին։
Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ