• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21 Դկտ 2021

ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական միության բարձրագույն դատական դատարանների նախագահների ցանցի, Դատական համակարգի խորհուրդների եվրոպական ցանցի, Դատավորների եվրոպական միության, Պետության խորհուրդների միության և Բարձրագույն վարչական իրավասությունների միության

Մարդու իրավունքների կոպիտ խախտումը, ինչպես նաև դատական կառույցների շարունակական ոչնչացումները և արդարադատության հանդեպ ցանկացած անկախ մոտեցման վերացումը` մասնավորապես կին դատավորների իրավունքների անտեսումն Աֆղանստանում, ևս մեկ անգամ մեզ հիմք է տալիս համախմբվածություն ցուցաբերել շահագրգիռ անձանց հանդեպ և կոչ անել եվրոպական իշխանություններին ցուցաբերել հնարավոր առավելագույն աջակցություն։

Աֆղանստանում դատական համակարգի շարունակական փլուզումը հզոր հիշեցումն է առ այն, որ դատական իշխանության անկախությունը կենսականորեն անհրաժեշտ է օրենքի գերակայության պահպանման համար, որը եվրոպական միասնականության և ամբողջականության անկյունաքարն է և ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում: Դատական ​​իշխանության անկախությունը ժողովրդավարական հասարակությունում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման երաշխիքն է։ Դատական անկախությունը, ըստ էության, նշանակում է ազատություն հարկադրանքից, ինչպես ֆիզիկական կամ հոգեբանական սպառնալիքներից, այնպես էլ կառավարությունների կողմից դատական համակարգի ներսում քննադատական կարծիքների անօրինական ճնշումից:

Պետությունների արդարադատության համակարգերի նկատմամբ հանրության վստահությունն ապահովելու և ամրապնդելու համար Եվրոպայի ու ամբողջ աշխարհի դատական մարմինները պետք է միասնականորեն լինեն համախմբած, ամրապնդեն փոխադարձ վստահությունը և պաշտպանեն դատական անկախությունը: Եվրոպայում և ամբողջ աշխարհում դատավորները և դատախազները պետք է այնպիսի դիրքում լինեն, որպեսզի կարողանան իրականացնել արդարադատություն՝ անկախ իրենց սեռից, կրոնական կամ քաղաքական համոզմունքներից կամ ռասայից:

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ