• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Դատական գործերի թիվը ամեն տարի 30 տոկոսով ավելանում է, դատավորների քանակը մնում է նույնը
17 Ապր 2019

Դատական գործերի թիվը ամեն տարի 30 տոկոսով ավելանում է, դատավորների քանակը մնում է նույնը

«Դատավորներ կան, որ արձակուրդ են վերցնում, որպեսզի գործերի կուտակումները վերացնեն, մինչդեռ նրանք էլ են մարդ, հանգստի կարիք ունեն»,-ասում է ՀՀ դատավորների միության Խորհրդի անդամ, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա Կարապետյանը՝ ԱՐ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Մի փոքր վիճակագրություն. տիկին Կարապետյանը նկատում է՝  2016-ին, երբ  ասացին, որ Առաջին ատյանի դատարանում քաղաքացիական գործերի թիվը հասել է 80 հազարի, իրենք անհանգստացան՝ աճի միտումն ակնհայտ էր, բա որ հասներ 100 հազարի: Երկու տարուց արդեն 130 հազար էր:

Դատարան հասած վեճերի թիվը ամեն տարի մոտ 30 տոկոսով ավելանում է, մինչդեռ դատավորների թիվը մնում է նույնը:

«Կա՞ աշխատանք, որտեղ գերծանրաբեռնվածությունը արդյունավետության վրա չազդի: Նույնիսկ երբ մարդն ամեն ինչ անում է, որպեսզի աշխատանքը պատշաճ իրականացնի, արդյունքում առաջանում է գերհոգնածության, իսկ դա չի կարող չազդել որակի վրա»,-նկատում է դատավորը:

ԵԽ  զեկույցի համաձայն՝ Հայաստանում 100 հազար բնակչի հաշվով մոտ 8 դատավոր կա, այնինչ Եվրոպայում միջին ցուցանիշը 21-ն է:

Նորա Կարապետյանի համոզմամբ՝ մշակույթը, կրթությունն ու արդարադատությունը այն ոլորտներն են, որտեղ պետությունը չպետք է խնայի, որովհետեւ եթե ունենանք օրենքի գերակայություն եւ կրթյալ հասարակություն, կունենանք նաեւ կայուն և զարգացող երկիր:

«Ընտանիքի, հանգստի համար նախատեսված ժամանակի հաշվին փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի այդ ծանրաբեռնվածության տակից դուրս գանք: Առայժմ ստացվում է, բայց երբ կոլեգաների հետ խոսում ենք, հասկանում ենք, որ դա վերջին ճիգերի հաշվին է: Եթե տեմպը շարունակվի, իրական վտանգ կունենանք»,-ասում է Նորա Կարապետյանը:

Նա աշխատանքային ժամերից բացի դատական ակտերի վրա աշխատում է նաեւ գիշերը, երբ երեխաները քնած են, որովհետեւ աշխատանքային ժամերով սահմանափակվելու պարագայում հնարավոր է տուժի ակտի որակը, իսկ դատավորի համար, ասում է, խոսելու միակ հնարավորությունը իր դատական ակտերն են:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խոստանում է մյուս տարի իրենց ծրագրերում ներառել դատավորների թիվը մեծացնելու հանձնառությունը, սակայն դա պայմանավորում է տնտեսական հեղափոխությամբ եւ բյուջեի մուտքերի ավելացմամբ:

Նորա Կարապետյանն ասում է՝ արդարադատության վրա գումար խնայել պետք չէ, ծանրաբեռնվածությունից տուժում է ողջամիտ ժամկետում գործի քննությունը. «Հիմա ավելի լավ է այս պահին մենք խնդիրը լուծեն՞ք, թե՞ գնա Եվրոպական դատարան, Եվրոպական դատարանը Հայաստանին տուգանի, հետո այդ գումարները, որ պիտի հաստիքի համար հատկացնեինք, վճարենք որպես տուգանք, բայց միևնույն է՝ խնդիրը շարունակի մնալ»:

Նա համաձայն չէ կարծիքների հետ, թե առանց դատավորների թիվն ավելացնելու հնարավոր է  այլ միջոցներով հարցը լուծել, քանի որ որեւէ այդպիսի եղանակ առայժմ չի տեսնում: Համոզված է՝ այլ մեթոդներ կարելի է կիրառել, բայց առանց դատավորների քանակն ավելացնելու խնդիրը չի լուծվի:

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ