• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • ԴՄ նախագահը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է առաջիկա ծրագրերը
26 Մրտ 2019

ԴՄ նախագահը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է առաջիկա ծրագրերը

ՀՀ դատավորների միության նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը երկկողմ գործակցության հարցեր է քննարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովայի, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Իրավական համագործակցության վարչության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ Լիլիթ Դանեղյանի հետ: 

Համագործակցության հիմնական նպատակը ՀՀ արդարադատության համակարգում եվրոպական չափորոշիչների տեղայնացումն է:  Դատավորների և դատական ծառայողների հմտությունների կատարելագործման նպատակով առաջարկվել է օժանդակել որոշակի ձեռնարկների տպագրությանը,  կազմակերպել դասընթացներ եւ սեմինարներ, վերապատրաստել դասընթացավարների, աջակցել էլեկտրոնային արդարադատության լիարժեք ծավալով ներդրմանը, նպաստել դատարանները անհրաժեշտ գույքով եւ մասնագիտական գրականությամբ հագեցնելուն, կազմակերպել դատավորների և դատական ծառայողների փորձի փոխանակման ծրագրեր:

Երվանդ Խունդկարյանն ընդգծել է հետեւյալ առաջնահերթությունները.

  1. Դատական վարույթի վերաբացման խնդիրը՝ իբրեւ խնդրահարույց, եւ հիմնականում քաղաքացիական դատավարությունների ժամանակ,
  2. ՄԻԵԴ 16-րդ արձանագրության շրջանակներում Վճռաբեկ դատարանի հետ համագործակցության անհրաժեշտությունը եւ այն գործերը, որոնցով Վճռաբեկ դատարանը կարող է դիմել ՄԻԵԴ՝ խորհրդատվություն ստանալու համար,
  3. Հասարակության հետ դատավորների հաղորդակցությունը այնպիսի մասնագիտացված ծառայությունների միջոցով, ինչպիսիք են մամուլի քարտուղարները,
  4. Պառլամենտական համակարգ ունեցող երկրներում իշխանության օրենսդիր, գործադիր եւ դատական ճյուղերի միջեւ հարաբերությունները,
  5. Դատավորների ծանրաբեռնվածության հետ կապված հիմնահարցերը եւ դատական վարույթի տեւողությունը:

Պրն. Ջիակումոպուլոսը վերահաստել Եվրախորհրդի պատրաստակամությունը՝ համագործակցելու Վճռաբեկ դատարանի հետ նշված բոլոր ուղղություններով՝ ընթացիկ ծրագրի շրջանակում:

Երվանդ Խունդկարյանը կարևորել է արդեն կատարված աշխատանքը՝ ընդգծելով հատկապես Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի փաստաթղթերի ժողովածուի հայերեն թարգմանությունը, «Դատավորի էթիկայի կանոնների»  փորձաքննությունը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 2017 թ տարեկան հաշվետվության եւ որոշումների ընտրանու տպագրությունը: ԵԽ հետ գործակցությամբ կազմակերպվել են նաեւ թեմատիկ կլոր-սեղան քննարկումներ՝ լրագրողների եւ փաստաբանների հետ դատավորների փոխհարաբերությունների թեմաներով, ՀՀ դատարանների նախագահները Եվրոպայի խորհրդում մասնագիտական հանդիպումներ եւ քննարկումներ են անցկացրել:

ՀՀ դատավորների միությունը Եվրոպայի խորհրդի հետ համատեղ ծրագրեր է իրականացնում 2003 թվականից: Դրանք ընդգրկում են 3 հիմնական ուղղություն. ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայի վերաբերյալ հրատարակությունների պատրաստում եւ տպագրում, Եվրոպական կոնվենցիայի տարբեր հոդվածներով թեմատիկ սեմինարների, կլոր սեղանների կազմակերպում, փոխայցելություններ:

Ներկա մարտահրավերներն են հանրության շրջանում դատավորների հեղինակության բարձրացմանն ուղղված ջանքերը, դատավորի մասնագիտության՝ առավել գրավիչ դարձնելու, սոցիալական երաշխիքների ավելացման ուղղությամբ քայլերին նպաստելը:

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ