• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Դատաիրավական բարեփոխումների քրեական բաղադրիչը. նոր ծրագիր՝ Եվրոպայի աջակցությամբ
18 Մրտ 2019

Դատաիրավական բարեփոխումների քրեական բաղադրիչը. նոր ծրագիր՝ Եվրոպայի աջակցությամբ

ՀՀ դատավորների միության պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն  քրեական  արդարադատության բարեփոխումներին Հայաստանում.  դատաիրավական  բարեփոխումների քրեական  բաղադրիչը  և  եվրոպական  չափանիշների  կիրառության  պրակտիկայի  ներդաշնակեցումը»  ծրագրի  կարիքների  գնահատման հանդիպմանը:

Ծրագիրն իրականացվելու է մինչեւ  2020 թ. դեկտեմբերը: Այն ֆինանսավորվում  է  Եվրոպական  միության  և  Եվրոպայի  խորհրդի  Գործընկերություն  հանուն  լավ  կառավարման  կառուցակարգի  շրջանակներում:

Ծրագիրը  կնպաստի  Հայաստանի  քրեական  արդարադատության  ոլորտի  լավագույն  գործելակերպի  կիրառմանը՝ արդարադատության  համակարգի  հիմնական  շահառուներին  ընթացակարգային  աջակցություն  տրամադրելու  միջոցով:  Այն կտրամադրի  աջակցություն  Արդարադատության  ակադեմիային  ինստիտուցիոնալ  կարողությունները  ամրապնդելու՝  դատավորներին  և  դատական  ծառայողներին  վերապատրաստելու  համար:  Աջակցություն  կտրամադրվի  նաև   դատական համակարգին՝  կարողությունների  զարգացման  նպատակով:

Կարիքների  գնահատումը  կատարվել  է  դատարանների  կողմից  նախադեպային  իրավունքի  և  եվրոպական  չափանիշների  կիրառման  վերաբերյալ  հնարավոր  տարաձայնություններն  ու  մոտեցումներն  ուսումնասիրելու,  ինչպես  նաև  Արդարադատության  ակադեմիայում  դատավորների  և  դատական  ծառայողների  վերապատրաստման  դասընթացները  վերանայելու  նպատակով: 

Գնահատման  այցի  նպատակն  է  բացահայտել  և  վերլուծել  ՄԻԵԿ  և  ՄԻԵԴ ն ախադեպային  իրավունքի  (մասնավորապես՝  հոդված  2, 3  և 5-ի)  միատեսակ  կիրառման  խոչընդոտները  ներպետական  դատական  պրակտիկայում  և  վերլուծել  Արդարադատության  ակադեմիայի   ինստիտուցիոնալ  կառուցվածքը  և  մեխանիզմները՝  ուղղված  քրեական  ոլորտի  դատավորների  և  դատական  ծառայողների  վերապատրաստմանը: 

Այցի արդյունքում կմշակվի կարիքների գնահատման զեկույց առաջարկություններով՝   ուղղված մարդու  իրավունքների  եվրոպական  չափանիշների  կիրառության  պրակտիկայի ներդաշնակեցմանը,  ինչպես  նաև  դատավորների  և  դատական  ծառայողների  վերապատրաստման  կարիքներին:  

Զեկույցը  կքննարկվի  ապրիլ-մայիս  ամիսներին  նախատեսված  հանդիպումների  ժամանակ:

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ