• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Համաժողովի մասնակիցների ընտրություն
19 Նյմ 2018

Համաժողովի մասնակիցների ընտրություն

Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Ուկրաինայի և Էստոնիայի միջև կնքված Բազմակողմ համագործակցության վերաբերյալ փոխգործակցության հուշագրի շրջանակներում սույն թվականի դեկտեմբերի 6-7-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայանալիք «Դատավորների սոցիալական ապահովությունը» թեմայով համաժողովի վերաբերյալ տարածած հայտարարության կապակցությամբ ՀՀ դատավորների միության անդամներից ցանկություն էին հայտնել մասնակցելու վեց դատավորներ (ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյան /միայն ավիատոմսի վճարման պայմանով/, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Գագիկ Խանդանյան և Մարգարիտա Հարթենյան, ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արման Օհանյան և Սիմա Իսկանդարյան, ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյան: Վերջինս, սակայն, ծանրաբեռնվածության պատճառով հրաժարվեց մասնակցել համաժողովին):

ՀՀ դատավորների միության խորհրդի անդամների մեծամասնության որոշմամբ սույն թվականի նոյեմբերի 16-ին տեղի ունեցած վիճակահանության արդյունքում համաժողովի մասնակիցներ ընտրվեցին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանը և ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ