• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Միջբուհական դատախաղ-մրցույթում ՀՀ դատավորների միությունը մրցանակներ է շնորհել
09 Հկտ 2018

Միջբուհական դատախաղ-մրցույթում ՀՀ դատավորների միությունը մրցանակներ է շնորհել

Հոկտեմբերի 5-ին «Արթուրս Աղվերան ռեզորթում» մեկնարկեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից արդեն երրորդ տարին անցկացվող քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի բանավոր փուլը, որին ներկա գտնվեց նաև ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն Վահե Ենգիբարյանը: Դատախաղի մասնակից թիմերն էին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «BONA FIDE» և «Ավրորա», Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ 1» և «ԵՊՀ 2», ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Օրենքի պատվար» և Գավառի պետական համալսարանի «Նաիրի» թիմերը:

2018 judicial game competition results 20181009 1ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանն ընդգծեց նմանաբնույթ մրցույթների անցկացման կարևորությունը՝ փաստելով, որ այս ձևաչափով մրցույթների անցկացումը յուրօրինակ խթան է ուսանողների համար իրենց մասնագիտական կարողությունները զարգացնելու, գիտելիքները հրապարակային բանավեճի ընթացքում ներկայացնելու, նոր գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելու համար:

Դատախաղի ժյուրիի կազմը ներկայացուցչական էր` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Համլետ Ասատրյան, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, իրավ. գիտ. թեկնածու Դավիթ Մելքոնյան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մերի Ալավերդյան, քրեական գործերով մասնագիտացված փաստաբան Միրիամ Զիֆրիթց և Քյոլնի երկրամասային դատարանի նախագահող դատավոր և թիվ 15 քրեական մեծ պալատի նախագահ պրոֆ. դր. Յան Ֆ. Օրթ:

Եզրափակիչ փուլի արդյունքներն ամփոփելուց հետո ժյուրիի անդամ Միրիամ Զիֆրիթցը հայտարարեց, որ առավելագույն միավորներ է հավաքել և լավագույնն է ճանաչվել Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ-1» թիմը:

Դատախաղի կազմակերպիչների և իրավական հանրությունը ներկայացնող տարբեր կառույցների և պաշտոնատար անձանց կողմից մրցույթի մասնակիցների համար նախատեսվել էին մրցանակներ:

ՀՀ դատավորների միության կողմից սահմանված «ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների նշանակության կարևորման և լավագույն կիրառման համար» մրցանակը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2016 և 2017 թվականների որոշումների ժողովածուները և հաշվետվությունները, ժյուրիի որոշմամբ միության գործադիր տնօրեն Վահե Ենգիբարյանը հանձնեց Գավառի պետական համալսարանի «Նաիրի» թիմին, իսկ «Իրենց դիրքորոշումներում առավել ինքնատիպ լուծումներ առաջարկած թիմ» անվանակարգում մրցանակը՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Ավրորա» թիմին:

2018 judicial game competition results 20181009 2

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ