• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողով՝ Բեռլինում
28 Մյս 2018

Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողով՝ Բեռլինում

2018 թվականի մայիսի 24-26-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում կայացավ Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովը, որին մասնակցեց և Հայաստանի Հանրապետության դատավորների միությունը ներկայացրեց Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը:

Դատավորների եվրոպական միության ընդհանուր ժողովի հիմնահարցի, այն է՝ դատական իշխանության անկախության վերաբերյալ ելույթներով հանդես եկան Դատավորների եվրոպական միության նախագահ Խոսե Իգրեա Մաթոսը, Գերմանիայի դատավորների միության նախագահ Ենս Գնիզան, Գերմանիայի արդարադատության և սպառողների իրավունքների պաշտպանության նախարար Կատարինա Բարլին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Կարլո Ռանզոնին և այլոք:

Հերթական տարեկան ժողովի ընթացքում քննարկվեց նաև Թուրքիայում դատական համակարգի ներկա իրավիճակը, մասնավորապես՝ այդ համակարգի առանցքային ներկայացուցիչների (ներառյալ դատախազների) ձերբալակությունների հարցն ու այդ գործողությունների ազդեցությունը ձերբակալված պաշտոնատար անձանց ընտանիքների անդամների վրա:

Հազարավոր դատավորների ու դատախազների՝ առանց պատշաճ գործընթացի հեռացումը համակարգից՝ հիմնված բացառապես այն ենթադրության վրա, որ վերջիններս կարող են առնչություն ունեցած լինել Fetullah Gulen կազմակերպության հետ, դիտարկվում է որպես Եվրոպայի խորհրդի իրավասու մարմնի կողմից սահմանված չափանիշների խախտում:

Դատավորների եվրոպական միությունն արձանագրեց, որ պաշտոնանկ արված դատավորների նկատմամբ դատավարություններն ընթանում են օրինականության սկզբունքի և օրենսդրության պահանջների կոպիտ խախտմամբ, արձանագրվում են լուրջ խախտումներ, քանզի հենց ազատազրկված դատավորներն են ստիպված ապացուցել իրենց անմեղությունը, ինչը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի խախտում է:

Հետևաբար, Դատավորների եվրոպական միությունը կոչ արեց թուրքական իշխանություններին.

  1. փոխել իրենց մոտեցումը և գործընթացը կազմակերպել այնպիսի ընթացակարգերով, որոնք կհամապատասխանեն Թուրքիայի՝ որպես Եվրոպական կոնվենցիան ստորագրած ու Եվրոպայի խորհրդի անդամ պետություն,
  2. վերանայել դատավորների և դատախազների նկատմամբ հարուցված բոլոր գործերը՝ հավաստիանալու, որ դրանց քննության գործընթացը համահունչ է այն պարտականություններին, որոնք ստանձնել են թուրքական իշխանությունները՝ որպես Եվրոպական կոնվենցիան ստորագրած ու Եվրոպայի խորհրդի անդամ պետություն,
  3. կոչ անել Եվրոպայի խորհրդի իրավասու մարմիններին պահանջել թուրքական իշխանություններից կատարելու իր՝ որպես Եվրոպական կոնվենցիան ստորագրած ու Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող պետության պարտականությունները:

Ժողովի ընթացքում քննարկվեցին այլ հարցեր, մասնավորապես Սերբիայում դատական համակարգի առկա իրավիճակի, ինչպես նաև արդարադատություն իրականացման գործընթացում դատավորների անկախությունն ամրապնդող սահմանադրական բարեփոխումների իրականացման որոշ լուծումների վերաբերյալ:

Դատավորների եվրոպական միության հերթական հանդիպման ժամանակ քննարկման առարկա դարձան նաև Հոլանդիայի դատական իշխանության ոլորտում առկա մի շարք խնդիրներ:

Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Դատավորների եվրոպական միության բյուջեին վերաբերող հարցեր:

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ