• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՆԱԴԻ ԲԱՐԲԱՅԻ ՀԵՏ
19 Դկտ 2017

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՆԱԴԻ ԲԱՐԲԱՅԻ ՀԵՏ

Սույն թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ դատավորների միության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն Վահե Ենգիբարյանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Իրավունքի գերակայության բաժնի ղեկավար Գենադի Բարբայի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ դատաիրավական համակարգի հիմնախնդիրներ, մասնավորապես՝ դատավորների անկախության ապահովման երաշխիքների վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ դատավորների միության հետ համագործակցության հնարավորությունները և հեռանկարները:

Վ.Ենգիբարյանը ներկայացրեց ՀՀ դատավորների միության կառուցվածքը, իրականացված ծրագրերը, միջազգային համագործակցության ներկայիս վիճակը և այլ կարևոր հարցեր: Միաժամանակ ներկայացվեց Դատավորների միջազգային միության Կենտրոնական խորհրդի կողմից ընդունված «Դատավորի համընդհանուր խարտիա»-ն:

Գ.Բարբան իր հերթին ներկայացրեց իր ղեկավարած կառույցի առաջնահերթությունները և ՀՀ դատավորների միության հետ հետագա համագործակցության հնարավոր եզրերը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին Դատավորների միջազգային և եվրոպական միությունների շրջանակներում խորացնել հետագա համագործակցությունը:

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ