Դատական իշխանություն

«Դատական իշխանություն» (նախկինում` «Օրինաթերթ») գիտամեթոդական ամսագիրը հրատարակվում է Միության ստեղծման առաջին իսկ օրերից՝ 1997 թվականից: 2004 թվականից «Դատական իշխանություն» ամսագիրն ընդգրկվել է թեկնածուական ատենախոսությունների արդյունքների տպագրման համար ընդունելի ամսագրերի՝ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատած ցանկում։ 2018 թվականից ամսագրի գլխավոր խմբագիրը ՀՀ վաստակավոր իրավաբան, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանն է։ Ամսագրի գիտական խմբագրական խորհրդի նախագահը ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր Արման Մկրտումյանն է:

Խորհրդի անդամներն են՝

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Թադևոսյանը (010-51-17-11, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։),

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արման Դիլանյանը (011-58-81-81(164), Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։),

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան Համլետ Ասատրյանը (010-51-15-11, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։),

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Երվանդ Խունդկարյանը (010-58-81-81 (176), Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։),

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերժիկ Ավետիսյանը (010-51-17-20,  Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Ելիզավետա Դանիելյանը (010-51-17-55,  Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։),

ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Ռուզաննա Հակոբյանը (010-51-17-04, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։), 

ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Լիանա Հակոբյանը (010-44-71-21(260), Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։), 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Նորա Կարապետյանը (010-44-84-08 (311), Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։),

ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր,  իրավաբանական գիտությունների թեկնածու Գոռ Թորոսյանը (010-44-84-08 (341), Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։),

ՀՀ դատավորների միության անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արշակ Վարդանյանը (010-44-84-94(108), Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։),

ՀՀ վարչական դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Կարեն Զարիկյանը (010-44-71-45, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։),

ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանը (060-46-00-87, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։), 

ՀՀ վաստակավոր իրավաբան, ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը (010-56-99-79, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։), 

ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հայկյանց (Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։),

ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը (060-71-02-44(12-44)):

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ

«Դատական իշխանություն» գիտամեթոդական պարբերականը լույս է տեսնում տարեկան առնվազն չորս անգամ:

Պարբերականի գիտական խմբագրական խորհուրդը քննարկում է միայն այն նյութերը, որոնք ներկայացվում են գրախոսականի առկայությամբ:

Տպագրվող նյութը պետք է ունենա որոշակի կառուցվածք՝ ներածություն, հիմնական հետազոտություն (որը կարող է ունենալ բաժիններ և ենթաբաժիններ), եզրակացություն:

«Դատական իշխանություն» պարբերականում տպագրության ներկայացվող նյութերի տեխնիկական պահանջները.

1.նյութի սկզբում դրվում է վերնագիրը (գլխատառերով),

2.հաջորդ տողում՝ հեղինակի անուն-ազգանունը (գլխատառերով), հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի անվանումը,

3.տեքստի լուսանցքները. վերև՝ 25 մմ, ներքև՝ 25 մմ, աջ՝ 25 մմ, ձախ՝ 20 մմ,

4.հայերեն շարվածքի տառատեսակը՝ GHEA Grapalat, անգլերեն շարվածքի տառատեսակը՝ GHEA Grapalat, ռուսերեն շարվածքի տառատեսակը՝ GHEA Grapalat,

5.հիմնական տառաչափը՝ 12,

6.միջտողային հեռավորությունը՝ 1.5,

7.օգտագործված գրականության ցանկ՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, նշվում է աղբյուրի հեղինակը (թավ), վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջերի քանակը,

8.հղումները տրվում են տողատակում՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, նշվում է աղբյուրի հեղինակը (թավ), վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը,

9.նյութը կարող է ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով, այն պետք է ունենա երեք լեզուներով ամփոփագրեր (ընդ որում՝ եթե այն անգլերեն կամ ռուսերեն չէ, ամփոփագիրը պետք է լինի 150-ից 250 բառի սահմաններում), որոնք պետք է պարունակեն որոշակի, հստակ և ընդգրկուն տեղեկատվություն նյութի վերաբերյալ: Նյութը պետք է ունենա նաև երեք լեզվով մինչև 10 բանալի բառեր,

10.նյութն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։):

Պարբերականում նյութերը տպագրվում են անվճար հիմունքներով:

************************************************************************************************************************************************************************

«Դատական իշխանություն» գիտամեթոդական պարբերականի պատասխանատու՝ Կարինե Չալաբյան:

Էլեկտրոնային փոստի հասցե՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ :

Հեռախոսահամար՝ 099-99-21-77 :

 

 

ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ

«Դատական իշխանություն» գիտամեթոդական պարբերականում տպագրության նպատակով նյութեր ներկայացնելիս հեղինակները պարտավոր են պահպանել էթիկայի հետևյալ կանոնները.

1.հեղինակը պետք է նյութը ներկայացնի «Դատական իշխանություն» գիտամեթոդական պարբերականի սահմանած չափանիշներին համապատասխան,

2.հեղինակը պետք է ներկայացնի սեփական հետազոտությունը՝ ապահովելով գիտական նորույթը,

3.հեղինակը պետք է ներկայացնի արժանահավատ տեղեկատվություն, ճշգրիտ փաստեր և տվյալներ,

 4.հեղինակի կողմից ներկայացված նյութում առկա փոխառնված հատվածների վերաբերյալ հեղինակը պետք է կատարի հղումներ՝ նշելով նյութի սկզբնաղբյուրը,

5.հեղինակի կողմից ներկայացված նյութը չպետք է հրատարակված լինի նախկինում,

6.հեղինակը պետք է հարգալից վերաբերի «Դատական իշխանություն» գիտամեթոդական պարբերականի Գիտական խմբագրական խորհրդի աշխատանքին:

 

«Դատական իշխանություն» գիտամեթոդական պարբերականի Գիտական խմբագրական խորհրդի աշխատակարգը

«Դատական իշխանություն» գիտամեթոդական պարբերականի Գիտական խմբագրական խորհուրդը հետևում է հեղինակների կողմից ներկայացված նյութերի համապատասխանությանը պարբերականի կողմից սահմանված չափանիշներին, ներկայացված նյութերի արդիականությանը, գիտական նորույթին ու նշանակությանը:

 

ԳՐԱԽՈՍԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Գրախոսողն իրականացնում է ներկայացված նյութերի անաչառ ուսումնասիրություն՝ պահպանելով գիտական օբյեկտիվության և վարվելակարգի հետևյալ կանոնները.

1. գրախոսողը պետք է անկողմնակալ գնահատական տա ներկայացված նյութերի գիտական բովանդակությանը,

2. գրախոսողն իրավունք ունի ներկայացված նյութերի վերաբերյալ կատարել անհրաժեշտ առաջարկներ,

3. գրախոսողը պետք է ներկայացված նյութերի վերաբերյալ իրականացնի օբյեկտիվ և հիմնավորված գրախոսություն: