Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ դատավորների ընդհանուր ժողով: Օրակարգում Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր և դատավոր չհանդիսացող անդամների ընտրության հարցն էր։

Դատավորները՝ 189 կողմ ձայնով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին ընտրեցին Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ:

Միաժամանակ նաև տեղեկացնենք, որ 90 կողմ ձայնով Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրվեց Տաթևիկ Սուջյանը: