Նախքան այցը պրն Խունդկարյանը համալսարանում դասախոսություն էր վարել վճռաբեկության վարույթի թեմայով: Վճռաբեկ դատարանի աշխատանքին արդեն գործնականում ծանոթանալու եկած ուսանողներին նա ասաց, որ տեսական գիտելիքները հաստատ անհրաժեշտ են, բայց պրակտիկ փորձը շատ ավելի մեծ դպրոց է յուրաքանչյուր իրավաբանի համար:
«Երիտասարդներին բնորոշող խոսք կա՝ մենք գրավեցինք այս բարձունքը, քանի որ մեզ ոչ մեկը չէր զգուշացրել, թե այն գրավելն անհնար է: Ես ուզում եմ, որ սա ձեզ համար ևս լինի կյանքի սկզբունք»,-մաղթեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը:
Երվանդ Խունդկարյանը համառոտ ներկայացրեց Վճռաբեկ դատարանի կառուցվածքը, աշխատանքի տրամաբանությունը, լիազորությունները:
[carousel source="media: images/IMG_20190517_162332.jpg,images/IMG_20190517_162434.jpg,images/IMG_20190517_162510.jpg,images/IMG_20190517_164229.jpg,images/IMG_20190517_163033.jpg,images/IMG_20190517_163150.jpg,images/IMG_20190517_163652.jpg,images/IMG_20190517_163814.jpg,images/IMG_20190517_163950.jpg,images/IMG_20190517_164229.jpg,images/IMG_20190517_164424.jpg,images/IMG_20190517_164500.jpg,images/IMG_20190517_164523.jpg,images/IMG_20190517_164613.jpg" limit="14"]
Վճռաբեկ դատարանի շենքում թանգարանի կարգավիճակի ձգտող՝ «Պլենումի» դահլիճում ուսանողները լուսանկարվեցին: Երվանդ Խունդկարյանը պատմեց, որ դա այն հնագույն դահլիճն է, որտեղ հավաքվում էին Գերագույն դատարանի բոլոր դատավորները՝ թե՛ քրեական և թե՛ քաղաքացիական կոլեգիաների, որպեսզի քննարկեն Գլխավոր դատախազի կամ Վճռաբեկ դատարանի նախագահի բերած հսկողական գանգատները, այսինքն այն գանգատները, որոնցով մասնագետները միմյանց հետ վեճ ունեին:
Եվ անկախ նրանից՝ բողոքը քաղաքացիական, թե քրեական գործի էր վերաբերում, դա քննում էր Գերագույն դատարանը՝ ամբողջ կազմով. «Ինչ էր ստացվում. քանի որ քրեական կոլեգիայի դատավորները Գերագույն դատարանում ավելի շատ էին՝ որքան հիշում եմ՝ 23-ն էին, իսկ քաղաքացիական կոլեգիայի դատավորները՝ մոտ 12-ը, անգամ քաղաքացիական իրավունքի այս կամ այն նորմի կիրառության նպատակահարմարությունը որոշում էին հիմնականում քրեական ոլորտի դատավորները: Դա ինձ համար է՛լ, այն տարիներին շատերի համար է՛լ անընդունելի գաղափար էր: Վճռաբեկ դատարանում մենք միշտ ունեցել ենք բաժանում, որ Քրեական արդարադատությանն առնչվող հարցերը միշտ քննարկել է Քրեական պալատը, մյուս բոլոր հարցերը՝ մյուս պալատը»,-ուսանողների հետ հանդիպմանը պարզաբանեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ՀՀ դատավորների միության նախագահ Երվանդ Խունդկարյանը:
Նա նաև պատասխանեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում սովորողների հարցերին:
[carousel source="media: images/IMG_20190517_164852.jpg,images/IMG_20190517_164701.jpg,images/IMG_20190517_164836.jpg,images/IMG_20190517_164949.jpg,images/IMG_20190517_165104.jpg,images/IMG_20190517_165844.jpg,images/IMG_20190517_170004.jpg,images/IMG_20190517_170035.jpg,images/IMG_20190517_170426.jpg,images/IMG_20190517_171153.jpg,images/IMG_20190517_171610.jpg,images/IMG_20190517_175619.jpg" limit="14"]