Ծրագիրը կնպաստի Հայաստանի քրեական արդարադատության ոլորտի լավագույն գործելակերպի կիրառմանը՝ արդարադատության համակարգի հիմնական շահառուներին ընթացակարգային աջակցություն տրամադրելու միջոցով: Այն կտրամադրի աջակցություն Արդարադատության ակադեմիային ինստիտուցիոնալ կարողությունները ամրապնդելու՝ դատավորներին և դատական ծառայողներին վերապատրաստելու համար: Աջակցություն կտրամադրվի նաև դատական համակարգին՝ կարողությունների զարգացման նպատակով:

Կարիքների գնահատումը կատարվել է դատարանների կողմից նախադեպային իրավունքի և եվրոպական չափանիշների կիրառման վերաբերյալ հնարավոր տարաձայնություններն ու մոտեցումներն ուսումնասիրելու, ինչպես նաև Արդարադատության ակադեմիայում դատավորների և դատական ծառայողների վերապատրաստման դասընթացները վերանայելու նպատակով:

Գնահատման այցի նպատակն է բացահայտել և վերլուծել ՄԻԵԿ և ՄԻԵԴ ն ախադեպային իրավունքի (մասնավորապես՝ հոդված 2, 3 և 5-ի) միատեսակ կիրառման խոչընդոտները ներպետական դատական պրակտիկայում և վերլուծել Արդարադատության ակադեմիայի ինստիտուցիոնալ կառուցվածքը և մեխանիզմները՝ ուղղված քրեական ոլորտի դատավորների և դատական ծառայողների վերապատրաստմանը:

Այցի արդյունքում կմշակվի կարիքների գնահատման զեկույց առաջարկություններով՝ ուղղված մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառության պրակտիկայի ներդաշնակեցմանը, ինչպես նաև դատավորների և դատական ծառայողների վերապատրաստման կարիքներին:

Զեկույցը կքննարկվի ապրիլ-մայիս ամիսներին նախատեսված հանդիպումների ժամանակ: