Այսօր տեղի է ունեցել ՀՀ դատավորների ընդհանուր ժողով: Օրակարգում՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամի, ինչպես նաև ոչ դատավոր անդամի, և Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամի հարցերն էին:
Այսպիսով, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ է ընտրվել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Էդգար Սեդրակյանը, իսկ իրավաբան գիտնական անդամ է ընտրվել «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի գլխավոր խմբագիր Վարազդատ Սուքիասյանը։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանն էլ ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ: