Անկախ դատավոր որևէ օրենքով չեն դառնում: Ինչպես ազատությունը, այնպես էլ դատավորի անկախությունը պետք է նվաճել ճանապարհ անցնելով, նշում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախկին դատավոր Դավիթ Հարությունյանը հավելելով, դա ամենօրյա աշխատանք է, դիմադրություն, պայքար սեփական իրավունքների համար: