«Դատավորի կիրակիի» օրվա խորհրդին, ինչպես նաև դատավորի կերպարին անդրադառնալով՝ ՀՀ դատավորների միության փոխնախագահ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը նշեց. «Դատավորը ինչպես պետք է Սահմանադրությամբ և օրենքներով առաջնորդվի՝ միաժամանակ նաև նրա միտքը պետք է արդար լինի»:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը սեփական խղճի առաջ արդար լինելու հանգամանքը կարևորեց. «Ամեն դատավոր պետք է իր խղճի առջև արդար լինի, գլուխը հանգիստ դնի բարձին, մտածի, որ ի՛ր աշխատանքով, ի՛ր պետության համար մի բարի գործ է արել»:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ ասաց. «Մենք որպես դատավորներ, նաև որպես քաղաքացիներ ու քրիստոնյաներ նույնպես սպասում ենք, որ մեզ արդար կդատեն, միայն մենք չենք դատողը: Լինում են իրավիճակներ, և գալու է այդ օրը, երբ մենք ևս կանգնելու ենք այդ դատաստանի առջև, ուստի մեր կյանքը պետք է այնպես ապրենք, որպեսզի մեր նկատմամբ նույնպես արդար վարվելու ակնկալիք ունենանք»: