Մարդու իրավունքների երաշխավորը. դատավոր Տաթևիկ Գրիգորյան. տեսանյութ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մայր բուհն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի իրավագիտության ֆակուլտետում, այնուհետև Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայում:

Աշխատանքային ուղին սկսել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանից, որտեղ զբաղեցրել է աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը: 2017-ից զբաղեցնում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը: