ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 6-ին հրամանագրեր է ստորագրել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նախագահներ նշանակելու վերաբերյալ:

Այսպես, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր Գոռ Հարությունյանը նշանակվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Ֆիդանյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: