Արդարադատության ակադեմիայի ռեկտոր հարգելի՛ Սերգեյ Առաքելյան,

ՀՀ դատավորների միության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Արդարադատության ակադեմիայի 10-ամյակի առթիվ:

Ակադեմիայի հիմնադրման առաջին օրվանից որդեգրվել է կրթական արդյունավետ մոդել, որը իրավական հանրության բազմաթիվ ներկայացուցիչների հնարավորություն է ընձեռել մասնագիտական պատրաստման և վերապատրաստման ճանապարհը հաղթահարելով համալրել ինչպես դատական իշխանության, այնպես էլ՝ դատախազների և քննիչների շարքերը:

Շնորհավորելով հոբելյանական տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ, որ կրթական այս դարբնոցը շարունակաբար հավատարիմ լինի իր ստանձնած պատասխանատու առաքելությանն ու բարձր նշաձողին:

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյան