Մարտի 17-ին տեղի ունեցավ ՀՀ դատավորների ընդհանուր ժողով: Օրակարգում Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամի ընտրության հարցն էր։

Դատավորները՝ 144 կողմ ձայնով ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Արման Թովմասյանին ընտրեցին Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ: