ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հունվարի 30-ի հրամանագրերով Վարչական դատարանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի և քրեական դատարանի նախագահներ են նշանակվել:

Այսպիսով, Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: