2022 թվականի «HelpCourt» դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվել է, և «Թափանցիկ ձեռք 2022» մրցանակը հանձնվել 2022 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Համլետի Հովհաննիսյանին:

ՀՀ դատավորների միությունը շնորհավորում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին՝ «Թափանցիկ ձեռք 2022» մրցանակին արժանանալու կապակցությամբ: