ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանի նոյեմբերի 14-ի հրամանագրերով Վերաքննիչ քրեական և Վերաքննիչ վարչական դատարաններում դատավորներ են նշանակվել
Այսպիսով, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, իսկ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանը՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր: