Հարգելի՛ բարեկամ,

Ողջունում ենք Ձեզ «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության պաշտոնական ինտերնետային կայքէջում:

ՀՀ դատավորների միությունն իր ավելի քան 25-ամյա գործունեության ընթացքում միշտ կարևորել է թափանցիկ ու մատչելի գործելաոճը, որը նպատակաուղղված է դատարան-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդմանը: Անկասկած, մեր առաքելությանը հարիր ձեռնարկելու ենք առավելագույնը, որպեսզի մեր երկրում բացառիկ գործառույթ, այն է՝ արդարադատություն իրականացնող դատավորի գործունեությունն առավել մատչելի ու հասկանալի լինի քաղաքացիների համար՝ նպաստելով հասարակության մեջ դատական համակարգի հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորմանը:

ՀՀ դատավորների միության պաշտոնական կայքի թարմացման հիմնական նպատակը նորովի մոտեցումներով ու ժամանակակից տեխնիկական լուծումներով հագեցված եղանակներով Միության, առանձին անդամների աշխատանքային գործունեության մասնագիտական, ստեղծագործական և հասարակական երանգների ամբողջական լուսաբանումն է, ինչպես նաև դատաիրավական համակարգի համաշխարհային ու տարածաշրջանային արդի մարտահրավերների, այդ գործընթացների զարգացման միտումների ներկայացումը, որը հնարավորություն կտա իրական պատկերացում կազմել Հայաստանի Հանրապետությունում արդարադատության իրականացման վիճակի ու դրա մատչելիության ապահովվածության վերաբերյալ:

Լիահույս ենք`կայքում կգտնեք օգտակար տեղեկություններ ոչ միայն Ձեզ հուզող հարցերի, այլ նաև դատավորի աշխատանքի հետաքրքրաշարժ անցուդարձի վերաբերյալ:

Մաղթում ենք արդյունավետ փոխհամագործակցություն:

0:00 / 0:00

Նորություններ

27.05.2026

Հայտարարություն

Դատավորների միության հարգելի՛ անդամներ, 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու կարևորագույն ընտրություններ, որոնք վճռորոշ ն…

05.05.2026

Մարգարիտ Ամյանն ընտրվեց Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ

Այսօր՝ մայիսի 5-ին, տեղի ունեցավ ՀՀ դատավորների ընդհանուր ժողով: Օրակարգում Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի…

Լուսանկարներ

10.12.2022

Ազգային ժողովում տեղի ունեցած քաղաքացիական և վարչական մասնագիտացմամբ դատավորների մասնակցությամբ աշխատանքային քննարկումը լուսանկարներով

ՀՀ դատավորների միության աջակցությամբ նոյեմբերի 8-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները և դա…

Տեսադարան

Երևանում տեղի ունեցած Դատավորների եվրոպական միության (EAJ) 2025 թ.-ի եռօրյա համաժողով
Դատավորների միությունը նշում է 25 ամյակը

Մեր գործընկերները