ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը լուծել է թիվ ՍնԴ/0063/02/19 գործի ենթակայության հարցը: Նշված որոշմամբ համեմատական վերլուծության են ենթարկվել մինչև 15.04.2020 թվականը (մինչև 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելը) գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի և 15.04.2020թ.-ից ուժի մեջ մտած՝ 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի մի շարք կարգավորումներ, որոնք դատական պրակտիկայում ընդհանրապես և թիվ ՍնԴ/0063/02/19 գործով մասնավորապես հարուցել են իրավակիրառման որոշ խնդիրներ:  

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, մասնավորապես, արձանագրել է, որ Ազգային ժողովի կողմից 12.12.2019թ. ընդունված թիվ ՀՕ-294-Ն օրենքով մեծածավալ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Սնանկության մասին» օրենքում: Նոր իրավակարգավորումն ենթադրում է քաղաքացիական գործերի առավել լայն շրջանակի քննություն սնանկության վարույթի շրջանակում, մասնավորապես՝ այն քաղաքացիական գործերը, որոնք կապված են սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերի հետ (բացառությամբ սնանկության գործերով կառավարչների կողմից ներկայացվող հայցերով հարուցվող քաղաքացիական գործերի): Ազգային ժողովի կողմից 12.12.2019թ. ընդունված թիվ ՀՕ-294-Ն օրենքի «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ» սահմանող հոդվածով տրվել են նաև այն անհրաժեշտ իրավական լուծումները, որոնք հնարավորություն են տալիս տարանջատել մինչև օրենքի ընդունումը հարուցված և օրենքի ընդունումից հետո հարուցված սնանկության վարույթների նկատմամբ հետագա կիրառելի իրավակարգավորումների շրջանակը: Այսինքն՝ հստակ ընդգծվել է այն սահմանագիծը, թե սնանկության գործերի որ խմբի նկատմամբ են գործում 15.04.2020թ. ուժի մեջ մտած՝ 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի կարգավորումները (այդ թվում՝ 4-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով), և սնանկության գործերի որ խմբի նկատմամբ են շարունակում գործել մինչև 15.04.2020 թվականը (մինչև 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելը) գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի կարգավորումները (այդ թվում՝ 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով):

Նոր իրավակարգավորումը, սակայն, նախատեսում է բացառություն այն դեպքերի համար, երբ քաղաքացիական գործը հարուցվել է սնանկության գործով կառավարչի հայցի հիման վրա: Նման հայցով հարուցվող քաղաքացիական գործի պարագայում այն սնանկության գործը վարող դատավորի կողմից նույն սնանկության գործի շրջանակում քննելու ենթակայության պայմանը չի գործում և այդպիսի գործը կարող է հարուցվել ենթակայության և ընդդատության ընդհանուր կանոններին համապատասխան: Ընդ որում, 15.04.2020թ. ուժի մեջ մտած՝ 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքի «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ» սահմանող 72-րդ հոդվածը որևէ հատուկ կարգավորում չի նախատեսել սնանկության կառավարիչների կողմից մինչև նշված օրենքի ուժի մեջ մտնելն արդեն իսկ հարուցած հայցերով գործերի ենթակայության կամ դրանք ընդհանուր իրավասության դատարաններին հանձնելու վերաբերյալ: Հետևաբար, հաշվի առնելով 15.04.2020թ. ուժի մեջ մտած՝ 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքի «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ» սահմանող 72-րդ հոդվածի 1-ին մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումը և նկատի ունենալով, որ սնանկության կառավարիչների հայցերի հիման վրա հարուցվող գործերի ենթակայության հատուկ պայմանը սահմանվել է 15.04.2020թ. ուժի մեջ մտած՝ 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքով, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն արձանագրել է, որ նշված կանոնը գործում է 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո սնանկության կառավարիչների կողմից հարուցվող հայցերի նկատմամբ՝ միաժամանակ այն պայմանով, որ սնանկության գործը, որին առնչվող որևէ իրավական վեճով հայց է ներկայացնում սնանկության կառավարիչը, ևս պետք է հարուցված լինի 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:

Ստորև ներկայացվում է որոշման հղումը՝ http://court.am/storage/uploads/files/service-page/QpRoZCLx3w8U9qnKU1UVc2wZPg9q8gZd4hKrAHqj.pdf :

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը լուծել է թիվ ԵԱԴԴ/0150/02/12 գործի ենթակայության հարցը: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, մասնավորապես, արձանագրել է, որ պարտապանի գույքի կազմում ներառման ենթակա գույքի շրջանակը հստակ սահմանված է մինչև 15.04.2020 թվականը (մինչև թիվ ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելը) գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ կարգավորումը որոշակի փոփոխությունների է ենթարկվել 15.04.2020թ. ուժի մեջ մտած՝ 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքով: Մասնավորապես՝ մինչև 15.04.2020 թվականը (մինչև 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելը) գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, իրավունք կամ այլ ակտիվ, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ: Ի ապահովումն պարտապանի` սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած ապահովված իրավունքով պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության համար ապահովված իրավունքի առարկան (այդ թվում` երրորդ անձին պատկանող) չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում, բացառությամբ դրա իրացումից ստացված միջոցների, որոնք պարտապանի գույքի կազմում են ընդգրկվում սույն օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում»:

15.04.2020թ. ուժի մեջ մտած՝ 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, իրավունք կամ այլ ակտիվ, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ կամ այլ գույքային իրավունքներ, ինչպես նաև երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկաները: Ապահովված իրավունքի այն առարկան (այդ թվում` երրորդ անձին պատկանող), որի վերաբերյալ դատարանը սույն օրենքի 39.2-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունել է ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքի առարկայի իրացում թույլատրելու մասին որոշում, չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում, բացառությամբ դրա իրացումից ստացված միջոցների, որոնք պարտապանի գույքի կազմում ընդգրկվում են սույն օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում»:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծել է, որ 15.04.2020թ.-ից ուժի մեջ մտած՝ 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասում ընդլայնվել է պարտապանի գույքի կազմում ներառման ենթակա գույքի կազմի շրջանակը, այդ թվում՝ երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկաների ներառման ենթակա լինելու առումով:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացիական գործում առկա ապացույցով ուղղակիորեն հիմնավորվում է վիճելի գույքի՝ սնանկ ճանաչված պարտապանին պատկանելիության փաստը, իսկ Սնանկության դատարանը, բացառելով վեճի առարկա գույքի՝ պարտապանի գույքային զանգվածի մեջ ներառված լինելու հանգամանքը, որևէ հիմնավորում չի ներկայացնում այդ կապակցությամբ, ինչպես նաև գործում առկա չէ հակառակ փաստը հիմնավորող որևէ ապացույց, ապա «Սնանկության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նշված գույքը պարտապանի գույքի կազմում ներառելու հիմք է:

Ստորև ներկայացվում է որոշման հղումը՝ http://court.am/storage/uploads/files/service-page/45V4jERZ4DwX7CkLrp90ooiubg40EAsfI7QeEpIx.pdf :

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Է. Կարապետյան) որոշման հիման վրա 10.08.2020 որոշմամբ լուծել է թիվ ԱՐԱԴ/0090/01/19 քրեական գործի տարածքային ընդդատության հարցը։ Մասնավորապես, որոշմամբ համակարգային վերլուծության են ենթարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ ՀՀ տարածքից դուրս կատարված հանցանքների վերաբերյալ դրույթները, ինչպես նաև նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ երկու կամ ավելի հանցագործությունների վերաբերյալ գործերն առաջին ատյանի տարբեր դատարաններին ընդդատյա լինելու դեպքում քրեական գործի տարածքային ընդդատությունը որոշելու կանոնակարգումները։

Որոշմամբ արձանագրվել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դրույթները կիրառելի են այն դեպքերում, երբ անձին մեղսագրված բացառապես բոլոր հանցագործությունները կատարվել են ՀՀ տարածքից դուրս և տվյալ արարքներից թեկուզ մեկի՝ ՀՀ սահմաններում կատարված լինելը բացառում է նշված դրույթների կիրառումը։

Բացի այդ, որոշմամբ փաստվել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնակարգումները վերաբերվում են այն առաջին ատյանի դատարաններին, որոնք գտնվում են նույն օրենսգրքի իրավազորության ներքո։

Այն հանգամանքների հաշվառմամբ, որ թիվ ԱՐԱԴ/0090/01/19 քրեական գործով ենթադրյալ հանցանքների կատարման վայրը, բացի մեկից, որը կատարվել է Արցախի Հանրապետության տարածքում, հանդիսանում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընհանուր իրավասության դատարանի դատական տարածքը ու տվյալ գործով ամբաստանյալին մեղսագրված արարքներից և ոչ մեկը չեն կատարվել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական տարածքում, ինչպես նաև այն, որ միաժամանակ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործի ընդդատության հարցի որոշման տեսանկյունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով այլ կանոն չի նախատեսվել, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավադրույթները սույն դեպքում կիրառելի չեն, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը որոշել է, որ թիվ ԱՐԱԴ/0090/01/19 քրեական գործը ենթակա է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

Ստորև ներկայացվում է որոշման հղումը՝ http://court.am/storage/uploads/files/service-page/r92OCbFdjGis0RJukZ8E0OBvZVBk2afUgUtEO2EG.pdf :

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Վ. Գրիգորյան) դիմումի հիման վրա 01.06.2020թ. որոշմամբ լուծել է թիվ ԵԴ/0354/11/20 գործի տարածքային ընդդատության հարցը: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի՝ արդար դատաքննության բաղադրատարրը համարվող՝  «օրենքի հիման վրա ստեղծված դատարանի» չափանիշների վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում քննարկել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատարան ներկայացվող բողոքների ընդդատության առանձնահատկությունները։ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը փաստել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններում ներկայացված բողոքների ընդդատության հարցը լուծելիս ելակետային է համարվում ոչ միայն կայացված որոշմամբ, տրված հանձնարարականով կամ որևէ գործողությամբ անձի իրավունքները որոշակիորեն շոշափելու հանգամանքը, այլև անձի իրավունքներին ու օրինական շահերին անմիջականորեն միջամտելու հանգամանքը, ինչն էլ հենց ուղենիշային է դատական վերահսկողության առարկա հանդիսացող մինչդատական վարույթի ընթացքում դատարան ներկայացվող բողոքի տարածքային ընդդատությունը որոշելիս։ Այլ խոսքով, մինչդատական վարույթի ընթացքում դատական վերահսկողության օբյեկտ հանդիսացող բողոքի ընդդատության հարցերի վերաբերյալ օրենսդրական կանոնակարգումների բացակայության պայմաններում, տվյալ բողոքն ընդդատյա է այն դատարանին, որի տարածքում տեղակայված է անձի իրավունքներին ու օրինական շահերին անմիջականորեն միջամտող որոշում կայացրած մարմինը։

Ստորև ներկայացվում է որոշման հղումը՝ http://court.am/storage/uploads/files/service-page/EhEndMpLbl5TA3Q3sJG5ErU6m2oBLXYIjEE87bC5.pdf :

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Մանուկյան) դիմումի հիման վրա 04.06.2020թ. որոշմամբ լուծել է թիվ ԵԴ/0019/14/20 գործի տարածքային ընդդատության հարցը: 

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն արձանագրել է, որ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները պատիժ չհանդիսացող դատավարական հարկադրանքի միջոցներ են, որոնց միջոցով իրականացվում է պրևենտիվ արդարադատություն` ուղղված անձի սոցիալական ռեաբիլիտացիայի և բուժման ապահովմանը, ինչն էլ իր հերթին նպաստում է նրա կողմից հիվանդությամբ պայմանավորված այլ հակաիրավական արարքների կատարման կանխմանը։ Նման պայմաններում, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը եզրահանգել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, որոնք կարգավորում են պատժի կրման հետ կապված հարցերի լուծման ընդդատության կարգը, կիրառելի չեն բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների նկատմամբ։ Ուստի, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների հետ կապված հարցերի լուծման ընդդատությունը ենթակա է որոշման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կիրառմամբ: Մասնավորապես, նշված կարգավորումների հաշվառմամբ, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի ի կատար ածման հետ կապված հարցերը լուծում է այն նշանակած դատարանը, բացառությամբ այն դեպքի, երբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցն ի կատար է ածվում այդ դատարանի դատական տարածքից դուրս։ Տվյալ դեպքում, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի ի կատար ածման հետ կապված հարցերը լուծում է տվյալ դատական տարածքի դատարանը։

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը նաև փաստել է, որ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման ընդդատության հետ կապված կարգավորումներ թեև նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 465-րդ հոդվածի 3-րդ մասում և 472-րդ հոդվածի 3-րդ մասում, սակայն դրանք կիրառելի են համապատասխանաբար անմեղսունակ անձանց և դեպքից հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձանց նկատմամբ։ Ընդդատության հարցի լուծման այդ հատուկ կարգավորումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նշված դեպքերում ևս բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման հարցերի լուծման իրավասությունն օրենսդիրը վերապահել է այն դատարանին, որի դատական տարածքում ի կատար են ածվում դրանք։ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Մանուկյան) դիմումի հիման վրա 04.06.2020թ. որոշմամբ լուծել է թիվ ԵԴ/0019/14/20 գործի տարածքային ընդդատության հարցը: 

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն արձանագրել է, որ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները պատիժ չհանդիսացող դատավարական հարկադրանքի միջոցներ են, որոնց միջոցով իրականացվում է պրևենտիվ արդարադատություն` ուղղված անձի սոցիալական ռեաբիլիտացիայի և բուժման ապահովմանը, ինչն էլ իր հերթին նպաստում է նրա կողմից հիվանդությամբ պայմանավորված այլ հակաիրավական արարքների կատարման կանխմանը։ Նման պայմաններում, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը եզրահանգել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, որոնք կարգավորում են պատժի կրման հետ կապված հարցերի լուծման ընդդատության կարգը, կիրառելի չեն բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների նկատմամբ։ Ուստի, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների հետ կապված հարցերի լուծման ընդդատությունը ենթակա է որոշման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կիրառմամբ: Մասնավորապես, նշված կարգավորումների հաշվառմամբ, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի ի կատար ածման հետ կապված հարցերը լուծում է այն նշանակած դատարանը, բացառությամբ այն դեպքի, երբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցն ի կատար է ածվում այդ դատարանի դատական տարածքից դուրս։ Տվյալ դեպքում, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի ի կատար ածման հետ կապված հարցերը լուծում է տվյալ դատական տարածքի դատարանը։

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը նաև փաստել է, որ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման ընդդատության հետ կապված կարգավորումներ թեև նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 465-րդ հոդվածի 3-րդ մասում և 472-րդ հոդվածի 3-րդ մասում, սակայն դրանք կիրառելի են համապատՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Մանուկյան) դիմումի հիման վրա 04.06.2020թ. որոշմամբ լուծել է թիվ ԵԴ/0019/14/20 գործի տարածքային ընդդատության հարցը: 

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն արձանագրել է, որ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները պատիժ չհանդիսացող դատավարական հարկադրանքի միջոցներ են, որոնց միջոցով իրականացվում է պրևենտիվ արդարադատություն` ուղղված անձի սոցիալական ռեաբիլիտացիայի և բուժման ապահովմանը, ինչն էլ իր հերթին նպաստում է նրա կողմից հիվանդությամբ պայմանավորված այլ հակաիրավական արարքների կատարման կանխմանը։ Նման պայմաններում, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը եզրահանգել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, որոնք կարգավորում են պատժի կրման հետ կապված հարցերի լուծման ընդդատության կարգը, կիրառելի չեն բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների նկատմամբ։ Ուստի, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների հետ կապված հարցերի լուծման ընդդատությունը ենթակա է որոշման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կիրառմամբ: Մասնավորապես, նշված կարգավորումների հաշվառմամբ, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի ի կատար ածման հետ կապված հարցերը լուծում է այն նշանակած դատարանը, բացառությամբ այն դեպքի, երբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցն ի կատար է ածվում այդ դատարանի դատական տարածքից դուրս։ Տվյալ դեպքում, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի ի կատար ածման հետ կապված հարցերը լուծում է տվյալ դատական տարածքի դատարանը։

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը նաև փաստել է, որ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման ընդդատության հետ կապված կարգավորումներ թեև նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 465-րդ հոդվածի 3-րդ մասում և 472-րդ հոդվածի 3-րդ մասում, սակայն դրանք կիրառելի են համապատասխանաբար անմեղսունակ անձանց և դեպքից հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձանց նկատմամբ։ Ընդդատության հարցի լուծման այդ հատուկ կարգավորումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նշված դեպքերում ևս բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման հարցերի լուծման իրավասությունն օրենսդիրը վերապահել է այն դատարանին, որի դատական տարածքում ի կատար են ածվում դրանք։
ասխանաբար անմեղսունակ անձանց և դեպքից հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձանց նկատմամբ։ Ընդդատության հարցի լուծման այդ հատուկ կարգավորումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նշված դեպքերում ևս բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման հարցերի լուծման իրավասությունն օրենսդիրը վերապահել է այն դատարանին, որի դատական տարածքում ի կատար են ածվում դրանք։

Ստորև ներկայացվում է որոշման հղումը՝ http://court.am/storage/uploads/files/service-page/fZHIGzlC1yn8vsgHGbkn7DZupwWmhSg4 ffuiczDg.pdf :