ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵՑ ԵՐՎԱՆԴ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԸ

Սույն թվականի սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում տեղի ունեցած գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրվեց Երվանդ Խունդկարյանը: Այս մասին սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստում հայտնեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Ազգային ժողովի 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 85-ը: Երվանդ Խունդկարյանի թեկնածության օգտին «կողմ» է քվեարկել 74 պատգամավոր, «դեմ»՝ 10: Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ: