Միության նպատակները
Որպես հասարակական կազմակերպություն՝ Միության նպատակներն են՝
- աջակցել ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կայացմանն ու ամրապնդմանը, անկախ դատական համակարգի զարգացմանը, օրենքների նախագծերի մշակման աշխատանքներին.
- նպաստել միության անդամների և դատավորների որակավորման բարձրացմանը, ուսուցմանը, վերապատրաստմանը և աշխատանքային փորձի փոխանակմանը, դատավորների անկախության, անձեռնմխելիության և անվտանգության ապահովմանը, հեղինակության բարձրացմանը, դատարանի և դատական իշխանության անկախության ապահովմանը, ամրապնդմանը և դատարանի նկատմամբ հասարակության վստահության աճին, միության անդամների հանդիպումների և հանգստի կազմակերպմանը.
- պաշտպանել միության անդամների օրինական շահերն ու օրենքով սահմանված իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը.
- ապահովել դատավորի վարքագծի կանոնների պահպանումը.
- օժանդակել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովմանը.
- համագործակցել դատավորների արտասահմանյան և միջազգային միությունների հետ.
- օրենքով սահմանված կարգով հրատարակել պարբերականներ, իրավաբանական գրականություն, լուսաբանել միության անդամների փորձը, դատարանի և դատական իշխանության գործունեությունը։