Ձեռնարկում բացահայտված են առավել հրատապ հիմնախնդիրները, ինչպես նաեւ ներկայացված մինչդատական վարույթի կազմակերպաիրավական կատարելագործման հեռանկարները՝ հաշվի առնելով միջազգային իրավական ակտերի պահանջները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան ու միջազգային տարբեր կազմակերպությունների գործունեության արդյունքներն այս ոլորտում:
Ուղեցույց-ձեռնարկը նախատեսված է իրավապահ եւ իրավակիրառ համակարգի մարմինների պաշտոնատար անձանց՝ դատախազների, քննիչների, հետաքննության մարմինների աշխատակիցների, ոստիկանության ստորաբաժանումների եւ քրեակատարողական ծառայությունների աշխատակիցների համար: Միեւնույն ժամանակ, ձեռնարկն օգտակար կարող է լինել փաստաբանների, իրավական թեմաներով հետազոտողների եւ իրավաբանական բուհերի ուսանողների ու դասախոսների համար:




Այն հրատարակվել է «Եվրոպայի խորհրդի Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակում: