Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ դատաիրավական համակարգի հիմնախնդիրներ, մասնավորապես՝ դատավորների անկախության ապահովման երաշխիքների վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ դատավորների միության հետ համագործակցության հնարավորությունները և հեռանկարները:

Վ.Ենգիբարյանը ներկայացրեց ՀՀ դատավորների միության կառուցվածքը, իրականացված ծրագրերը, միջազգային համագործակցության ներկայիս վիճակը և այլ կարևոր հարցեր: Միաժամանակ ներկայացվեց Դատավորների միջազգային միության Կենտրոնական խորհրդի կողմից ընդունված «Դատավորի համընդհանուր խարտիա»-ն:

Գ.Բարբան իր հերթին ներկայացրեց իր ղեկավարած կառույցի առաջնահերթությունները և ՀՀ դատավորների միության հետ հետագա համագործակցության հնարավոր եզրերը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին Դատավորների միջազգային և եվրոպական միությունների շրջանակներում խորացնել հետագա համագործակցությունը: