Մայիսի 8֊ից 10-ը Երևանում կայացավ Դատավորների եվրոպական միության (EAJ) ամենամյա համաժողովը, որին մասնակցեցին ավելի քան 70 պատվիրակ 35 պետությունից։
Համաժողովին քննարկվեցին Եվրոպայում և տարածաշրջանում դատական իշխանության անկախությանը, արդարադատության տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաև՝ միջազգային համագործակցությանը վերաբերող թեմաներ: